ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ նիստում դեմ է քվեարկել Ռուսաստանին, իսկ Հովհաննես Իգիթյանն էլ չի մասնակցել քվեարկությանը։

ՀՀ իշխանությունները մի ձեռքով հայտարարում են, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, իսկ ԵԽԽՎ-ում հերթական անգամ դեմ են քվեարկում Ռուսաստանին «տեխնիկական պատճառներով» կամ էլ չեն մասնակցում քվեարկությանը։ Հետո էլ իշխանական պատվիրակները սկսում են արդարանալ, թե իրենք չեն ուզեցել այդ կերպ քվեարկել, սակայն այդպես է ստացվել և այլն։

Զարմանալի է, որ դեռևս հիմա իշխանական պատվիրակները չեն հասկանում, թե որտեղ են հայտնվել, և թե ինչպես իրենց կողմից ցանկացած անզգույշ քայլ կարող է մեծ ռեզոնանս ունենալ՝ հարվածելով նաև մեր երկրի հեղինակությանը, ուստի Նիկոլ Փաշինյանին առաջարկում ենք միջնորդել, որ քվեարկության հատուկ դասընթացներ կազմակերպվեն ջիգիթներ Իգիթյանի և Ռուբինյանի համար, որ հանկարծ դրսում քվեարկության ժամանակ չշփոթվեն և տեխնիկական պատճառներով Ադրբեջանին կողմ չքվեարկեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել