«Իմ քայլը» դաշինքի երկու պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը, ԵԽԽՎ֊ում դեմ և ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադառնալու բանաձևին։ Հարց է առաջանում․ ի՞նչ սկզբունքով են շարժվել այս երկու պատգամավորները քվեարկելու ընթացքում։ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները բարելավվեն։ Ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանը խոսում է նրա մասին, որ ՌԴ֊ն հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, իսկ իր դաշինքի պատգամավորները դեմ են քվեարկում ՀՀ կառավարության պաշտոնական կուրսին։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դիմում եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և պարզաբանում եմ պահանջում այդ երկու պատգամավորների քվեարկության վերաբերյալ։
Տիկին Մակունց, արդյո՞ք այդ քվեարկությունն արտացոլում է «Իմ քայլը» դաշինքի պաշտոնական դիրքորոշումը, թե այդ քվեարկությունը տեղի է ունեցել իրենց անձնական նախաձեռնությամբ։