Թերթերից մեկում կարդացի «Հրայր Թովմասյանը չի պատրաստում զիջել աթոռը» վերնագիրն ու հիմա նստած մտածում եմ, թե ինչի պիտի Հրայր Թովմասյանը զիջի աթոռը։
Մա՞րդ ա սպանել։ Գողություն ա արել, կատարել ա որևէ քայլ, որը հնարավորություն կտա օրենքի սահմաններում իրեն ստիպի հրաժարական տա, կա մի հատ Սահմանադրական դատարանի որոշում, որով երկիրը տարվելա կործանմա՞ն, կա մի հատ որոշում, որը անարդար ա, ու բոլորը ունեն բոլոր ապացույցները, որ դա անարդար ա։
Եթե պիտի աթոռը զիջի մենակ նրա համար, որ նոր իշխանություններն իրանց մարդը ունեն էդ պաշտոնին, ապա հելեք, ասեք, որ էս երկիր չի, բռնապետություն ա, օրենք, Սահմանադրություն չկա, ու եթե իրանց մարդը պիտի լինի, ուրեմն՝ պիտի լինի և ՎԵՐՋ, ու էս դեպքում ամեն ինչ հասկանալի է լինելու։
Հա, մոռացել եեմ, յա, բա չեք ասում, ինքը նախկին իշխանության ժամանակ է էդ պաշտոնին անցել, հո-հո-հո, ի՞նչ աթոռ զիջել, պդի վառենք իրան, դաժե կարանք աթոռով հանդերձ, հա, հա, աթոռը հաստատ հնից ա եկել, չի կարելի պահել, լուրջ եմ ասում։ Անընդունելի ա։ Ես էլ եմ համաձայն, միանգամից վառում ենք։ Ուղղակի էս դեպքում տրամաբանության շրջանակում չեմ հասկանում՝ ինչի ա հրաժարական տալիս, ասենք, գլխավոր դատախազը օրինակ։ Կամ, ասենք, Գասպարին հիմա ինչի՞ էդ պոլերում չի։
Չէ էլի, լուրջ եմ ասում․ եթե էս երկրում կա օրենք, ժողովրդավարություն և այլն, և այլն, եթե փոխել եք Հայաստանը, ապա գրեք գոնե մի պատճառ, որ նա պիտի հրաժարական տա։ Ասենք՝ նրա համար, որ բազմաչորսհոգանոց ժողովո՞ւրդն ա պահանջում։ Թե, ասենք, որ Վահեն ավելի լավն ա։ Տնաշեն Վահեն ավելի լավն ա, տարեք, ձեր տանը պահեք, հետը շփվեք ու վայելեք իրան։
Ոբշըմ, բարդակ լեվլ գադ․․․ Եթե կա մի մարդ, որը կարա օրենքի սահմաններում ասի, մի հատ նենց պատճառ կամ մի հատ նենց օրենքի խախտում, որը պետք է հանգեցնի Հրայրի դիմում գրելուն, ապա մալադեց իրան, բայց ես մինչ օրս ամենա-ամենասուր քննադատներից նույնիսկ չեմ նշել էդ պատճառը, պռոստո ՈՒԶՈՒՄ են, ըհը, գերկարևոր պատճառ, պռոստո Վահեն տենց ա ուզում: