Բաղադրիչներ
- կակաո - 1 ճ/գ
- կարագ - 100 գ
- փխրեցուցիչ - 5 գ
- շաքարի փոշի - 200 գ
- բուսայուղ - 100 մլ
- ալյուր - 350-400 գ
- վանիլին - 10 գ
- թթվասեր - 5 գ
Պատրաստման եղանակը
Կարագը, շաքարի փոշին ու վանիլինը լավ խառնում ենք, ավելացնում ենք բուսայուղը, այնուհետև լցնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը, խառնում ենք, ինչից հետո ձեռքերով խմոր հունցում: Խմորից 3 ընկույզի չափ փոքր կտոր ենք առանձնացնում:
Փոքր խմորի մեջ լցնում ենք թթվասերն ու կակաոն և լավ խառնում:
Սպիտակ խմորը գրտնակում ենք, վրան շարում շոկոլադե խմորից ձևավորած զոլավոր նախշեր և զգուշությամբ գրտնակում ենք:
Այնուհետև ձևավոր դանակով կտորների ենք բաժանում:
Թխվածքաբլիթները տեղափոխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 15 րոպե:
Ահա և վերջ:

Համեղ զեբր, որի պատրաստման համար մեզ 30 րոպե ժամանակ է պետք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել