Շատ կանայք ցանկանում են կատարյալ կառուցվածք ունենալ և դրա համար մի շարք դիետաների են հետևում ու ֆիզիկական վարժություններ են անում, որպեսզի ազատվեն անտանելի ավելորդ կիլոգրամներից։ Սակայն պարզվում է, որ դա պարտադիր չէ, քանի որ ուղղակի կարելի է տեղափոխվել այլ երկիր, որտեղ դուք կդառնաք գեղեցկության էտալոն, իսկ ձեր գեր կառուցվածքը կվերածվի հիացական հայացքների արժանի առարկայի։

Ճամայկա

Տեղի չափանիշների համաձայն՝ գեղեցկության էտալոն են համարվում գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, ովքեր մեծ ծավալներ ունեն, հատուկ ուշադրության են արժանացվում կոնքերը։ Այստեղ ավելորդ կիլոգրամները համարվում են ամուր առողջության ցուցիչներ։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ երկրի բնակչության 1/5 մասը տառապում է ճարպակալմամբ։

Հարավային Աֆրիկա

ՀԱՀ-ում նիհարությունը հիվանդության և աղքատության հոմանիշն է, այդ պատճառով տեղի բնակիչները նախընտրում են ոչ այդքան առողջ սնունդ։ Գիրությունն ընդունված է համարել բարձր սոցիալական կարգավիճակի նախանշան։ Եթե մարդը գտնվում է նյութական լավ վիճակում, ապա նշանակում է, որ նա լավ է սնվում և ամուր առողջություն ունի։

Քուվեյթ

Այս երկրում հաջողակ և ազդեցիկ մարդկանց կին կարող են դառնալ միայն գեր կանայք, հակառակ դեպքում փեսայի հեղինակությունը կարող է փչանալ։ Մեղավորն այն կարծիքն է, ըստ որի՝ նիհար կանայք ունեն թույլ առողջություն և նյարդային բնավորություն։ Իսկ ահա գեր կանայք սերունդը շարունակելու համար կատարյալ տարբերակ են։

Բրազիլիա

Բրազիլուհիներին ընդհանրապես չի անհանգստացնում ավելորդ քաշի առկայությունը։ Նրանք նախընտրում են անկեղծ հագուստներ և բաց լողազգեստներ։ Մի շարք կանայք անգամ դիմում են պլաստիկ վիրաբույժի օգնությանը, որպեսզի մեծացնեն իրենց հետույքը։

Թայիթի

Ավանդույթի համաձայն՝ աղջիկներին սկսում են կերակրել նրանց ծնվելու օրվանից սկսած, որպեսզի ապագայում նրանք կարողանան արժանի ամուսին գտնել։ Նրանց սննդակարգում շատ են քաղցր և տապակած ճաշատեսակները, կոկոսի ճարպոտ կաթը և այլն։ Կանայք այստեղ նպատակադրված են գիրանում։ Գեր լինելն այստեղ ողջունվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել