Armtimes.com-գրում է.

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է:

Այսօր այդպիսի վճիռ է կայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը: Նա ասաց, որ գործի վարույթը կարճվել է այն հիմքով, որ հայցվոր կողմը հրաժարվել է հայցադիմումից: «Միաժամանակ հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախս ենթակա է բռնագաձանման 200 հազար դրամ»,- տեղեկացրեց Գյոզալյանը:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր. հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Պատասխանող կողմը նախորդ նիստում որպես դատական ծախսերի փոխհատուցում պահանջում էր 650 հազար դրամ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել