1948թ. հունիս: Ամերիկյան ինքնաթիռները օդային ճանապարհով պարենամթերք են մատակարարում բլոկադայի մեջ հայտնված բեռլինցիներին սովետական ղեկավարության կողմից «Արևմտյան Բեռլինի» հանդեպ իրականացվող տոտալ բլոկադայի ժամանակ: Պատմության մեջ այս օրը՝ 1948 թ. հունիսի 24-ին, սկսվեց Արևմտյան Բեռլինի բլոկադան: Դա Սառը պատերազմի առաջին դրսևորումներից մեկն էր: Կոմունիստները քաղաքի այդ հատվածի բնակիչներին զրկեցին ջրից, էլեկտրաէներգիայից, ինչպես նաև կաթվածահար եղան տրանսպորտը և երկաթուղին: Ավելի քան 2 միլիոն մարդ կտրվել էր արտաքին աշխարհի հետ կապից: Բլոկադայի սկսվելուց երկու օր անց ԱՄՆ-ն օդային ճանապարհով սկսեց բեռլինցիների համար պարենամթերքի մատակարարումը: Բեռլինի Տեմպելհոպ օդանավակայանում շուրջ 11 ամիս տևած բլոկադայի ժամանակ յուրաքանչյուր օր 5 րոպե տարբերությամբ իրար հետևից վայրէջք էին կատարում ամերիկյան ինքնաթիռներ, որոնք այդտեղ էին բերում բնակչության համար առաջին անհրաժեշտության պարագաներ: Օդային ճանապարհը միակն էր, որի միջոցով ամերիկացիները կարողանում էին օգնել գերմանացիներին: Պատմության մեջ այս դրվագը մտավ «Բեռլինյան օդային կամուրջներ» անվանմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/2352367798145814?notif_id=1561326937409513¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել