Շվեդիան 5 մլն կրոն (շուրջ կես միլիոն եվրո) կհատկացնի ներգաղթյալներին սեռական կյանք սովորեցնելու համար։ Համապատասխան դասընթացները տեղի կունենան Youmo կայքում, հաղորդում է Fria Tider շվեդական պարբերականը։

Նշվում է, որ նյութերը կներկայացվեն շվեդերեն, արաբերեն, սոմալիերեն և դարի լեզվով։ Մասնավորապես կցուցադրվեն սևամորթ տղամարդկանց պատկերներ, որոնք եվրոպական արտաքինով շիկահեր կանանց հետ են։

Հոդվածներում կխոսվի սիրահարվածության, սեքսի մասին համաձայնության մասին։ Հոդվածներում կասվի նաև, որ սեքսը կարող է հղիության հանգեցնել։ Ներգաղթյալները կտեղեկացվեն նաև հակաբեղմնավորիչների և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել