Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 3 կտոր
- բուլղարական պղպեղ - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- սամիթ - 1 կապ
- սունկ շամպինիոն - 300 գ
- բուսայուղ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- սև պղպեղ - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- թթվասեր - 250 գ
- լոլիկի մածուկ - 80 գ
- մանանեխ - 0,5 թ/գ
Պատրաստման եղանակը
Բուլղարական պղպեղները լավ լվանում ու կորիզահանում ենք, այնուհետև կտրատում ենք։
Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք։
Հավի փափկամիսը երկու կողմից տապակում ենք, մինչև ոսկեգույն դառնա։
Հավի փափկամիսը խորանարդաձև կտրատում ենք։ Այդ ընթացքում տապակում ենք սունկը։
Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ենք մանր կտրատած կանաչին, ապա համեմում ենք աղով ու պղպեղով։
Այժմ պատրաստում ենք սոուսը, որի համար թթվասերը, մանանեխն ու լոլիկի մածուկը խառնում ու ավելացնում ենք աղցանին։
Աղցանը պատրաստ է։

Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել