Անվտանգային միջավայրը մեր շուրջը կտրուկ փոփոխությունների միտումներ է արձանագրում.
- Իրան-ԱՄՆ սրությամբ սովորականից էապես տարբերվող էսկալացիան,
- Վրաստանի ներքաղաքական իրավիճակը՝ ճգնաժամի ակնհայտ միտումներով:
Կարծում եմ՝ պետք չէ երկար-բարակ թվարկել բոլոր այն ռիսկերը, որոնք ժամ առաջ գնահատման, սցենարային վերլուծության և գործողությունների նախագծման կարիք ունեն: Եվ այդ ամենն, իհարկե, պահանջում է պետական ինստիտուտների, անհրաժեշտության դեպքում՝ նաև ոչ պետական կառույցների համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանք: Պահանջում է գիտակցում, որ այս հարցերն առաջնահերթ են, ամենաառաջնահերթը…
Ամենապարզ տրամաբանությունն անգամ հուշում է, որ
- անհրաժեշտ է հրավիրել անվտանգության խորհրդի արտահերթ նիստ,
- կառավարության արտահերթ նիստ,
- ըստ իրավիճակի՝ ԱԺ արտահերթ նիստ,
- ժամ առաջ սկսել խորհրդատվություններ՝ դաշնակից երկրների ու միջազգային գործընկերների հետ (համապատասխանաբար ներառելով ռազմական, քաղաքական, տնտեսական արագ արձագանքման օրակարգեր):
Ներքին թշնամիների փնտրտուքը, ինքնահաստատման չսպառվող օրակարգն ու տարաբնույթ live-երը կսպասեն, գործի անցե՛ք…
Աշխատե՛ք՝ համադրելով բաց ու փակ ռեժիմները, PR-ն էլ մի քիչ կսպասի, մի նեղվեք…