Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է ռուսաստանցիներին տեղափոխել Վրաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Որոշման համաձայն՝ քաղաքացիների՝ Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը ժամանակավոր է:

Ինչպես նշվում է, արգելքն ուժի մեջ է կմտնի հուլիսի 8-ից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոստուրիզմը» զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ է տվել կասեցնել Վրաստան շրջագայությունների կազմակերպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել