Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի հաղթաթուղթը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, իսկ Հունաստանի նկատմամբ հաղթանակը սենսացիա չէր։ Այս կարծիքն է հայտնել մեր ընտրանու դարպասապահ Արսեն Բեգլարյանը բելառուսական «Спорт - Панорама»-ին տված հարցազրույցում։

- Դուք միացել էիք Հայաստանի հավաքականին, որը Եվրո-2020-ի ընտրական փուլում հաղթեց Լիխտենշտեյնին ու Հունաստանին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ են հիմա իրենցից ներկայացնում Եվրոպայի 2004 թվականի չեմպիոնները։

- Հույներն անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն, նրանցից ոմանք ներկայացման կարիք չունեն, օրինակ՝  «Արսենալի» կիսապաշտպան Պապաստատոպուլոսը։ Որքանով գիտեմ՝ հիմա որոշակի լարվածություն կա թիմի գլխավոր մարզչի և ֆուտբոլիստների, ինչպես նաև երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև։ Երբ դեռ խաղից առաջ ուսումնասիրում էինք նրանց, զգացվում էր թիմի կարգը, բայց գերբնական որևէ բան չտեսանք։

- Հայերի հաղթանակը շտապեցին մինի-սենսացիա անվանել ․․․

- Մեր հավաքականի համար դա միանշանակ այդպես չէր։ Մենք միասնական ենք, սարի պես կանգնած ենք միմյանց թիկունքին, և դա էր հենց գլխավոր գործոնը, որ մեզ թույլ տվեց հաղթել։ Ինքնանվիրումը, արդյունքի հասնելու ցանկությունը ․․․ այս ամենը մենք ունեինք, իսկ հույները՝ ոչ։ Երևի՝ նրանք հույս ունեին կարգի հաշվին հաջողության հասնել, բայց նման բան չի լինում։ Մենք ևս ունենք մեր խաղաթուղթը՝ Հենրխ Մխիթարյանին։ Դաշտ դուրս եկած ֆուտբոլիստներից ամենաուժեղը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել