Ռուսաստանի ընկերություններն Իրանին կմատակարարեն իրենց մի շարք IT արտադրանքներ, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության, «խելացի» քաղաքի և էլեկտրոնային կառավարության ոլորտի արտադրանքներ: Այդ որոշումներն ընդունվել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության ռուս-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցուղիների նախարարությունը՝ տեղեկացնում է TASS-ը։

«Ռուսաստանը և Իրանն արդեն առաջ են տանում համատեղ ընդգրկուն նախագծեր, այդ թվում՝ խաղաղ ատոմի բնագավառում և նավթ-գազի ոլորտում: Սակայն համագործակցության զարգացման վիթխարի ներուժ ենք տեսնում հենց տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում: Ես համոզված եմ, որ մեր աշխատանքային խմբի առաջին նիստը երկարատև և բեղմնավոր փոխգործակցության հիմք դրեց»,- մեջբերում է մամուլի ծառայությունը փոխնախարար Միխայիլ Մամոնովի խոսքը:

Թեհրանում տեղի ունեցած նիստն անցել է թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցուղիների նախարարության ղեկավարի տեղակալ Միխայիլ Մամոնովի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Համիդ Ֆաթթահի նախագահությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել