Պետրուշկան 24 տարեկան էր, երբ 1939 թվականին փախավ Վարշավայից. Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն էր: Լեհաստանից փախչելիս Պետրուշկան այնտեղ թողեց ծնողներին և զույգ եղբայրներին՝ Վոլֆին և Զելիգային:

Նրա ծնողները և Զելիգը Վարշավայից վտարվել էին, իսկ նացիստների ճամբարում՝ սպանվել, սակայն Վոլֆին նույնպես հաջողվել էր թաքնվել:

Եղբայրները նամակագրության մեջ էին այնքան ժամանակ, մինչ Վոլֆին ուղարկեցին Սիբիր՝ աշխատելու: Պետրուշկան կարծում էր, որ եղբայրը մահանալու է:

Պետրուշկան ամուսնացել է Ռուսաստանում՝ կարծելով, որ աշխարհում մենակ է և ոչ մի հարազատ չունի: 1949 թվականին գնաց Պաղեստին՝ նոր կյանք սկսելու:

Երկու շաբաթ առաջ նրա թոռը՝ Շահար Սմորոդինսկին, նամակ է ստացել զարմուհուց, ով Կանադայում է ապրում: 

Զարմուհին տարիներ շարունակ ուսումնասիրել է իրենց ազգը. ասում է, որ համացանցում գտել է մեկին, ով կարծես իրենց ազգից է:

Ինչպես պարզվել է, Վոլֆը ողջ է մնացել և հաստատվել է Մագնիտոգորսկում՝ Ուրալում:

Սմորոդինսկին պարզել է, թե որտեղ էր ապրում Վոլֆը: Վերջինս ողջ կյանքի ընթացքում տներ է կառուցել, մահացել է 2011 թվականին, սակայն նրա միակ երեխան՝ Ալեքսանդրը, դեռ ողջ է:

Զարմիկները միմյանց հետ Skype-ով խոսել են: Ալեքսանդրը որոշել է այցելել հորեղբորը, ում գոյության մասին երբեք գաղափար չի ունեցել:

Սմորդինսկին, ով 47-ամյա պորֆեսոր է, աշխատում է Բեն Գրուգիոնի համալսարանում, հրավիրել է The Associated Press-ին, որպեսզի լուսաբանեն երկու բարեկամների վերամիավորումը:

Հանդիպելով երկու տղամարդիկ ամուր գրկախառնվել են, սկսել են ռուսերեն խոսել: Երկուսն էլ նկատել են, որ շատ նման են միմյանց:

«Դու շատ նման ես քո հորը։- ասել է դողացող Պետրուշկան,- Ես երկու գիշեր չեմ կարողացել քնել, քանի որ քեզ էի սպասում»:

Ողջ հանդիպման ընթացքում Ալեքսանդրը դժվարությամբ էր կարողանում պահել զգացմունքները:

«Սա հրաշք է: Ես երբեք չէի մտածի, որ այսպիսի բան կարող է տեղի ունենալ»,- ասում է նա:

Պարզվում է, որ երկու եղբաներն էլ ողջ կյանքում շենքեր են կառուցել:

Այս պատմությունը ապացուցում է, որ երբեք էլ ուշ չէ: Մարդիկ միշտ էլ գտնում են այն, ինչ երկար ժամանակ փնտրում են: Այս մարդկանց դա հաջողվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել