Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շատ, անհավանական շատ ճիշտ բան ա ասել․ «Մեկ տարվա կառավարությունից 30 տարվա խնդիրների լուծումներ պետք չէ ակնկալել»։ Ավելին՝ վարչապետը կարար ասեր, որ ոչ թե մեկ, այլ 5 տարում էլ դեռ լիքը հարցեր չեն կարա լուծվեն, ու չկա գեթ մի մարդ, որ կարա սրա հետ չհամաձայնվի՝ բացի հեղափոխության ղեկավար Նիկոլ Փաշինյանից․․․ Ամեն ինչում ինքն ա մեղավոր։
Ամեն ինչում իրա խոսքերն են մեղավոր, խոսքեր, որոնք ասվում էին պետքի համար ու հանրությանը հրապարակում պահելու, ծափեր լսելու ու ժողովրդի թեկնածուն դառնալու համար։
Էն, որ հեսա միանգամից տնտեսական աճ ա լինելու, էն, որ ինչքան օլիգարխ կա, հեսա սաղի փողերը վերցնելու ենք, ու դուք լավ եք ապրելու, էն որ հեսա մենաշնորհները վերանում են, ու ամեն ինչի գինը ընկնում ա, էն, որ հեսա ցենտր ու գրագետ կադրեր ենք բերում, ու բոլորը խզարելու են, էն, որ հենց եկա պաշտոնի, միանգամից շատ-շատ արագ ներդրումներ են գալու, ու շատ-շատ արագ սաղիդ վիճակը լավանալու ա, դուք դա կզգաք, ու կապ չունի՝ ինչքան են քանդել երկիրը, հեսա արագի մեջ երկիրը ծաղկեցնելու ենք, ու բոլորը ուրախանում, ծափահարում ու հավատում էին։
Ինչ եմ ուզում ասեմ․ հարգելի պարոն վարչապետ, սպասողները մեղավոր չեն, Դուք էլ մեղավոր չեք, էն հեղափոխական Նիկոլն ա ասել՝ սպասեք, նաղդ անելու եմ, մենակ ինձ ընտրեք, խզարելու եմ, ու հիմա իրա համար ստիպված Դուք եք պատասխան տալիս։
Հ․Գ․ Պարոն վարչապետ, մեկ էլ կլինի՝ չասեք, որ կառավարությունն իր առաջ դրված բոլոր խնդիրները գերազանց կատարել ա․․․ 100 փաստի արև եմ ասում, մի քիչ գրոտեսկ ա։
Էհ․․․