Բաղադրիչներ
- ելակ - 150 գ
- կաթնաշոռ - 150 գ
- թխվածքաբլիթ - 100 գ (փխրուն)
- ընկույզ - 80 գ
- մեղր - 2 ճ/գ
- շոկոլադ սև - 50 գ
- անանուխ - զարդարելու համար
Պատրաստման եղանակ
Սկսում ենք պատրաստել հիմքը։ Թխվածքաբլիթներն ու ընկույզը մանրացնում ենք։
Կաթնաշոռը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք մեղրը և հարում ենք, մինչև միասեռ և կրեմանման զանգված ստանանք։
Ձևամանի մեջ ենք լցնում ընկուզա-բիսկվիթային խառնուրդը։
Ելակը մեջտեղից կիսում ենք և շարում ընկուզա-բիսկվիթային զանգվածի կողքերով։
Ձևամանի մեջ ենք ավելացնում մեղրա-կաթնաշոռային զանգվածը։
Շոկոլադը մանր քերիչով անցկացնում ենք և աղանդերի վրա ցանում։
Տորթը ձևավորում ենք անանուխով և ելակով։
Պատրաստ է։ Բարի ախորժակ։

Ելակով և կաթնաշոռով աղանդեր հարմար է պատրաստել և մատուցել սուրճի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել