Շատ խոսվեց, որ Վահե Գրիգորյանին երկրորդ անգամ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը նախագահի ինստիտուտի նկատմամբ քաղաքական ճնշման փորձ և քայլ էր, սակայն Վ․ Գրիգորյանի հետ կապված մեկ այլ հարց է հետաքրքիր։
Քանի որ իրավական ոլորտին ինքս մասնագիտական մակարդակով չեմ տիրապետում, անձամբ կարծիք չեմ կարող հայտնել Վահե Գրիգորյանի մասին։ Այնուամենայնիվ, ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ մեծ թվով փաստաբաններ և ճանաչված իրավաբաններ շատ փաստեր են ներկայացնում, որտեղ Գրիգորյանի թեկնածության լեգիտիմությունն իրավական տեսանկյունից վիճարկելի է։
Ու այս պամաններում հարց է առաջ գալիս, թե արդյոք իմաստ ունե՞ր մասնակցելու մի գործընթացի (ինչպես, օրինակ, նախագահ Արմեն Սարգսյանի դեպքում է), երբ հանրության մի մասի մոտ Գրիգորյանի պաշտոնն անընդհատ լեգիտիմության խնդիր է առաջացնելու։