Արցախում դեռ նոր մեկնարկած հայկական զորավարժություններն արդեն թիրախային ազդեցություն են ունեցել թշնամու քաղաքական ղեկավարության վրա:
Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ անհանգստություն է նկատվում, ու ադրբեջանական կողմը փորձում է զորավարժությունները կապել ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման հետ:
Դրան զուգահեռ հայտարարվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը խոսում է 10.000 զինծառայողով զորավարժության մասին և մյուս կողմից պատրաստվում է արցախյան հարցի կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններին մասնակցել:
Ու սա հայտարարում է մի պետություն, որն ամսվա մեջ մի քանի անգամ զորավարժություն է իրականացնում ու դրա մի մասը այլ պետության հետ և նույն ամսվա ընթացքում կրկնակի շատ խաղաղությունից է խոսում:
Հիմա էլ անհանգստացած են, թե հայկական կողմն ինչպես է բացատրելու իր այս գործողությունները: Շատ պարզ բացատրություն կա․ մենք երկու հարթակներում էլ մեզ ապահովագրում են, որ և՛ պատերազմի, և՛ բանակցությունների ժամանակ անակնկալի չգանք: