Բաղադրիչներ
- թթվասեր - 300 գ
- ձու - 3 հատ
- պանիր - 200 գ
- ալյուր - 4-5 ճ/գ
- աղ - 1 պտղունց
- կանաչի - 100 գ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Ձվերն ամանի մեջ ենք լցնում, ավելացնում ենք 1 պտղունց աղ և թթվասեր, խառնիչով կամ հարիչով հարում ենք։
Խմորի մեջ ենք գդալ առ գդալ ավելացնում ենք ալյուրը` ամեն անգամ լավ խառնելով։
Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք, կանաչին կտրատում ենք և այդ ամենն ավելացնում ենք խմորի մեջ և լավ խառնում։ Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք տաքացնում, լցնում ենք 2-3 ճ/գ խմոր և թավայի մակերեսով հավասարեցնում ենք։
Բլիթները յուրաքանչյուր կողմից 3-5 րոպե տապակում ենք։
Մատուցում ենք տաք վիճակում։

Այսպիսի բլիթներ կարելի է պատրաստել առավոտյան նախաճաշին՝ ավելացնելով բաղադրության մեջ մանր կտրատված խոզապուխտ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել