Armtimes.com-ը գրում է.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի (հայկական անվանումը՝ Ջավախք) Բորջոմի քաղաքի բնակիչների հետ, գրում է aliq.ge-ն:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում այցելել է մի քանի տարածաշրջան: Մասնավորապես, օրեր առաջ նախագահը եղել է Աբասթումանի հանգստավայրում, որտեղ ակտիվ շինարարական և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Զուրաբիշվիլին ասել է, որ Աբասթումանին դառնալու է տարածաշրջանի զարգացման կարևոր խթան։

Հանդիպման ժամանակ նախագահը խոսել է նաև աշխատատեղերի բացակայության մասին՝ հիշեցնելով մասնագիտական կրթության մասին: Նա ասել է, որ տնտեսության ոլորտում, օրինակ, երկիրը լավ կադրերի կարիք ունի, սակայն նրանց բացակայության պատճառով ստիպված են օտարերկրացի մասնագետների հրավիրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել