Թեև երեկ չեմ հետևել ՔՊ համագումարին, բայց վարչության նորընտիր կազմին, բնականաբար, ծանոթացա և ուզում եմ կիսվել մի փոքր բլից վերլուծությամբ:
1. Նախ՝ ուզում եմ սրտանց շնորհավորել պարոն Պապիկյանին վարչության նախագահ ընտրվելու կապակցությամբ, քանի որ նա այն քիչ նոր պաշտոնյաներից է, ով մեկ տարվա ընթացքում որևէ ԲԸԼԹ չի արել, չի քննադատվել անգամ իշխանության մոլի ընդդիմախոսների կողմից, հարգված է հասարակության լայն զանգվածների կողմից:
2. Թեև սոցցանցերում և լրատվամիջոցներում առավել շատ նշվեց Սասուն Միքայելյանի՝ վարչության կազմում չընտրվելու փաստը, սակայն կա մի նրբություն, որը քչերն են ֆիքսել: Վարչության կազմում կտրուկ նվազել է, այսպես կոչված, «սորոսականների» տեսակարար կշիռը:
3. Եթե հաշվի առնենք, թե ով քանի ձայն է ստացել վարչության կազմում ընտրվելու համար, պարզ է դառնում, որ որոշ կարկառուն հիմնադիրներ կորցնում են իրենց նախկին դիրքերն ու ազդեցությունը։
4. Այս ամենին զուգահեռ՝ նույն օրը Նիկոլ Փաշինյանը «պատահաբար» հանդիպում է Սամվել Կարապետյանի հետ:
Հ.Գ. Չեմ կարող ասել՝ իրավիճակը փոխվել է, թե ոչ, բայց ինչ-որ բան հաստատ փոխվել է: