Նախորդ գրառման պարտավորությունից դրդված, ներկայացնեմ վերլուծությունս. Նախորոք զգուշացնում եմ, այն երկար է:

ՀԱԿ ու ԲՀԿ. Ինչպես են համագործակցում
ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցության շուրջ սկզբում ոչինչ չկար, հետո զգացվեց, որ այս ուժերը իրար չեն հարվածում, հետո նրանք սկսեցին իրար հետ ֆլիրտով զբաղվել, իսկ այսօր ԼՏՊ-ն արդեն հայտարարեց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցում է ՀՀԿ-ի դեմ, որ ԲՀԿ-ն պուպուշ է: ԲՀԿ-ն երբեք այսքան աջակցություն ընդդիմությունից չէր ստացել: Լևոնը հայտարարում է, որ իր թիրախը ՀՀԿ-ն է, մյուսներին, այդ թվում ժառանգությանը ձեռի հետ է նշում, բայց ԲՀԿ-ին պաշտպանում է: ԼՏՊ-ի մանկլավիկներից շատերը ժառանգության վրա աղբ են լցնում, ԲՀԿ-ին ձեռք չեն տալիս: ԲՀԿ-ի խնդիրը իշխանություն լինելն է, ոչ թե ասոցացվելը, այլ լինելը, նրանք փաստացի իշխանություն են ու նրանց ընդդիմություն ձևանալը բավարար չէ: Լևոնը կանգնում ասում է, «Այո, ունեն [կոալիցիոն] հուշագիր, այո, ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի եկել, բայց կոալիցիան ժամանակավոր երեւույթ է, կոալիցիան տեւում է այնքան ժամանակ, որքան կա խորհրդարան: Մայիսի 7-ին կոալիցիան չկա: Բնականաբար, անկախ այն բանից, թե մենք ինչ հակասություններ ենք ունեցել Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճի» հետ, այո, մենք նրանց ժամանակին շատ խիստ քննադատել ենք, բայց …»
Խասյաթիս համաձայն վերծանեմ այս խոսքը: ԼՏՊ-ի ուղերձն է. ԲՀԿ-ն իշխանություն չէ, կոալիցիան ձևական է, այն մայիսի յոթին չի լինի /ձայներ տվեք ԲՀԿ-ին, մի կասկածեք նրան/: Իսկ շարունակությունը, դե դա էլ այն ՆԼՊ-ն է, որ դիլետանտիկները սիրում են նշել: Այն է` Դաշնակցությանը, Ժառանգությանը ու Բարգավաճին ԼՏՊ-ն նստեցնում է նույն նստարանին: Դաշնակցությունը մի կողմ, դա այլ պատմություն է, բայց ժառանգությունը, որ ոչ միայն կոալիցիայի մեջ չի, այլև տարիներ շարունակ պայքարել է կոալիցիա կազմած իշխանության դեմ, հիմա ԼՏՊ-ի շուրթերով գալիս հավասարվում է կոալիցիայի մեջ մտած, իշխանության պատասխանատվության բեռը կիսած ուժին՝ ԲՀԿ-ին: Սա այն եզակի դեպքերից է, որ Լևոնի մայրիկին եմ ցանկանում հիշել … Թող սա լինի իմ կյանքի եզակի թուլությունը:
Իսկ ժառանգությու՞նը: Ոչ մի խոսք, ոչ մի քննադատություն, որ այդ կուսակցությանը այսօր հավասարեցնում են ՀՀԿ-ին, ոչ մի սաստում իր մանկլավիկներին, որ նման բան չանեն, ու ոչ մի ամոթանք, որ արել են: Ուղերձը հստակ է, ժառանգության հանդեպ կասկածները չեմ փարատի, քլնգեք, չեմ պաշտպանի /իհարկե չի էլ քննադատի, ինքը հին ծերուկ է, կեղտոտ գործը թողնում է իր տհաս շեստյորկաների վրա/, բայց ԲՀԿ-ին չդիպչեք, ԲՀԿ-ի համար դոշ է տալիս:

ՄԳ /միջգրություն, սա նոր հնարեցի/ :ՃՃՃ
Լիքը այլ փաստեր կան այս համագործակցության, ԼՏՊ-ն ինձ օգնեց չչարչարվեմ, այստեղ-այնտեղից փաստեր չբերեմ:

Ինչու՞ են ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ամուսնանում, ո՞րն է հաշվարկը
Փո՞ղ
Այս հարցը շատերին է հուզում: Կան շշուկներ, թեպետ դրանք չեմ սիրում, բայց կան շշուկներ, որ ԲՀԿ-ն ֆինանսավորում է ՀԱԿ-ին /ասում են, որ Գռզոն խայտառակ քծիբ է, ու էն բեկորը, որ պոկվել գնացել է ժառանգություն, այս հողի վրա է պոկվել, փող տվողներին ԼՏՊ-ն գցում էր, քծիբ ԳՌԶՈ-յին առաջ մղում, տղերքն էլ նեղացան – էլի բամբասանքի նման է, հավաստիությունը` 50/50 , թե բան գիտեք գրեք, կամ ասեք սխալ է/
Այս բամբասանքի պատճառը անհիմն չէ, ԲՀԿ-ի առաջնորդ, դիպլոմավոր գերազանցիկ, ազնիվ, ինտելեկտուալ, զենքից զզվող, հեռախոս սիրող, ջահել ժամանակ բռնությունը չիմացոզ, սեքսի մասին վաբշե խաբարություն չունեցող, վունդերկինդ, միայն մտավորական խավի հետ շփվող, կրիմինալից սարսափող, Վանո Սիրադեղյանին հետ հաց չկիսած … դե հասկացաք ով, մամուլին միշտ ֆինանսավորել է: Նպատակը` նման լուսավոր անցյալն է, որի մասին գրում եմ: Շատ էֆեկտիվ մեխանիզմ է եղել, ու իրոք, շատ-շատ երիտասարդներ մի կաթիլ տեղյակ չեն, թե ով է նա: /ինձ էլ է փող տվել, չեմ գրում անցյալը, բա՛/
Այս մեխանիզմը այնքան ձեռնտու է, որ ՀԱԿ-ի բերանը փակելու լավագուն ձևն է:
Բայց սա մի կողմ դնենք: Տեսնենք էլ ինչ փոխադարձ շահ կա:

«Ազնիվ» ընտրություններ
Եթե վարչական ռեսուրսների ահռելի մասը ՀՀԿ-ինն է, ապա ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայքարում են ընտրակաշառքի դաշտում: ԲՀԿ-ն միայն մեկ ռեսուրս ունի ձայն բերելու` փողը: Բայց ումի՞ց բերի: Մեկ է, ՀՀԿ-ԲՀԿ նստելու են ու վերջնական իրենց տոկոսները որոշելու են, բայց ԲՀԿ-ն պետք է բազարի լյուֆտ ունենալ, դատարկ տեղը բազար անելը դժվար է:
ՀԱԿ-ն իր հերթին մի բան գիտի, ՀՀԿ-ի բոստանը չի կարող մտնել, ՀՀԿ-ին ձայն տվողը ՀԱԿ անունը լսելիս սրտխառնոց է ունենում: Տակը մնաց ընտրակաշառքով ձայն տվողները, բայց այդտեղ էլ նա խնդիր ունի, ՀԱԿ-ը փող բաժանող չէ: Ահա այստեղ ընդհանուր շահը երևում է: ՀԱԿ-ն ուզում է ԲՀԿ-նընտրակաշառքով ՀՀԿ-ի պոտենցիալ ձայների մի մասը տանի դեպի ԲՀԿ:
Այստեղ է գալիս խնդիրը: Փաստորեն ՀԱԿ-ն ու ԲՀԿ ազնիվ ընտրություն ասելով հասկանում են մի բան, հաշվարկը չյոտկի` ընտրակաշառքի վրա աչք կփակենք: /Հիշու՞մ եք ժառանգության պահանջը, այ այդ պահանջը ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին չի դզում, փող բաժանելը երկուսի կողմից ընդունելի են/

Ընտրաձայներ
Հանում ենք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վարչակրիմինալ ռեսուրնսերով բերած ձայները, հանում ենք ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ընտրակաշառքով բերած ձայները: Տակը մնում է այլ ձայների շուրջ կռիվը: Եվ այստեղ ստացվում է պարադոքս, եթե կա գործարք` ՀԱԿ-ը ԲՀԿ-ին տալիս է պահանջվող ինդուլգենցիան, հայտարարում է դաշնակից, լեգիտիմացնում է ընտրակաշառքի ինստիտուտը, իսկ ԲՀԿ-ն խոստանում է ընտրությունների հաշվարկը վերահսկել, ՀԱԿ-ի դեմ դուրս չգալ, ապա ի՞նչ է ստացվում: Իրար չեն կարող քլնգել, ՀՀԿ-ին քլնգելը ձեռի հետ է, թեպետ ՀՀԿ-ից ձայն փախցնելն անիմաստ է,ապա տակը մնում է հենց այն ընտրաձայները, որը կարող է գնալ այլ կուսակցությունների: Իսկ այդ այլերի մեջ կա վտանգավոր խաղացող, որն այս գործարքի մեջ չկա: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի քիմիքն ու հարիր այդ ուժը ժառանգությունն է:

Ինչպես ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը դուրս եկան ժառանգության դեմ
Համագործակցությունը ինքնաբերաբար տեղափոխվում է Ժառանգություն քլնգելու դաշտ: Այդ «փիս» ժառանգությունը, որը նման գործարքների չի գնում, իրենցից, «ազնիվ» ՀԱԿ-ից ու «մաքուր» ԲՀԿ-ից ձայներ է «փախցնում»: Նախորդ գրառմանս վիդեոն հենց այս փուլն էր: Ինչպե՞ս փչացնել Ժառանգությանը, շատ պարզ, թող մարդիկ մտածեն, թե մեր նման է` կեղտոտ է:

Տարբեր խաղեր` կարճ հաշվարկներ
Վերլուծությանս այս մասը ամենակարևորն է: Նախորդն ուղղակի ծաղիկներն էին: ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի դաշինք իրականում չկա: Նրանց գործարքը շատ կարճաժամկետ է: Դրա մասին նրանք չեն խոսել, իբր թե լուրջ համագործակցում են իրար հետ: Բայց երկուսն էլ մտքում այլ բան են մտածել, հաշվարկել, պլանավորել: Նրանք տաբեր խաղեր են խաղում, մեկը կարճ նարդի ,մյուսը` երկար նարդի` ուղղակի այս շատ կարճ, մեկ ամիս ժամանակահատվածում երկուսի շահերը համընկել են իրար:
Խաղերն ի դեպ նույնն են, ինչ նախորդ ընտրություններին:
«Կարճ նարդի» խաղացող ԲՀԿ-ի խաղը իրոք կարճ է, իր ուզածը ստանում է, կաշառք բաժանելով ձայներ է հավաքում, հլը մի հատ էլ մաքրվում է ու մեկ հարվածով դառնում է ընդդիմություն: Այն էլ ինչպես է մաքրվում, նա ունի թիվ երկու` Օսկանյանը, մարդ որը մարտի մեկի մեջ պակաս խառնված չէ: Մարդ, որը հեռուստացույցով ցուցարարներին խոստացավ, որ ոչինչ չի լինի` աղետից ժամեր առաջ: Իսկ ԼՏՊ-ն գիտի ոչ միայն փչացնել, այլև հրեշին հրեշտակի թևեր հագցնել՝ Գ. Ջհանգիրյանը ձեզ օրինակ: Կարճ կապեմ` հիշողները կհիշեն, թե ինչպես էին մարզերում մարդիկ ասում` ձայնս տամ ԲՀԿ-ին ՀՀԿ-ի հախից գա: Նույն սցենարն է: Ձայները կստանա, կգնա ՀՀԿ-ի հետ բազարվելու, բազարն ուժեղ եղավ, պորտֆելները շատ կլինեն, եթե շատ ուժեղ ձայն հավաքեց, ապա ԲՀԿ իսկական տիրոջ գալուստի համար նախապատրաստվող հողն ավելի ամուր կլինի:
ՀԱԿ-ը այլ` երկար նարդի է խաղում: ԼՏՊ-ին այս ընտրությունները պետք չեն, կամ ավելի ճիշտ պետք են որպես հարթակ, որպես հենման կետ հաջորդ`նախագահական ընտրությունների համար: ԼՏՊ-ն հիմիկվանից նախագահական ընտրություններ է սկսել: Նրա համար այս ձայներն իրոք էական չեն: Նրան պետք է հենց ԲՀԿ-ն` նախագահական ընտրությունների ժամանակ այս քարտը շատ ուժեղ քարտ է լինելու: ՕԵԿ-ին ԼՏՊ նույնպես ներքաշեց իր խաղերի մեջ, ու հետո սիրուն փչացրեց: Այլ ուժերին նույնպես փչացրեց /միայն ժառանգությունը պլստած ու այս քենը ինքը երկար է պահելու/: Մյուս չփչացած ուժը ԲՀԿ-ն է, որն ինչպես ԼՏՊ-ի կողքին չէր, այդպես էլ անսասան չհայտնվեց նրա կողքին: «Մաքուր» մնաց: ԼՏՊ-ն նույն նախորդ ընտրությունների սցենարն է խաղում, նրանպետք է ԲՀԿ դաշնակից, նրա պետք է ռեժիմի դեմ պայքարող ԲՀԿ, նրան պետք է ԲՀԿ-ից մեկն իր կողքին կանգնի /աջ ոտնաթաթս նոր հուշեց, որ դա Օսկանյանն է լինելու/: Սև-սպիտակ դաշտում այդ խաղը հնարավոր է խաղալ: Ու եթե ԲՀԿ-ն այսքան ներքաշվի, փչացնելը այնքան շռնդալից է լինելու, որ էլ ասելու չի:

Ինչպես է ԼՏՊ-ն պատրաստվում փչացնել ԲՀԿ-ին
Ասե՞մ, թե՞ չասեմ: Ախր այնքան պարզ է, այնքան հեշտ: ԲՀԿ-ն մինչև վերջ ԼՏՊ-ի կողքին չի կարող կանգնել: Մի օր գնալու է: Ու այդտեղ հայտնվում էփչացնելու կախարդական բառը, որը ՀԱԿ-ը ամնեզիայի պատճառով այս պահին մոռացել է` Ռոբերտ Քոչարյան: Հենց ինքը, ԲՀԿ-ի տերը: Եթե Քոչարյանը դիլետանտություն անի, ու հենց հաջորդ նախագահականին հայտնվի, ապա փչացումն ինքն իրեն կլինի:

Եվս մեկ համագործակցության եզր
Քոչարյանը միշտ մութ կերպար է եղել, բայց նա հաստատ չի բացառում իր վերադարձը, մանավանդ, որ ԼՏՊ-ն նախադեպը ստեղծեց: Ուրեմն դաշտը միշտ պատրաստ է պետք պահել: Ու այդ եռանախագահների պայքարում կա մեկը, որը նրանց հանգիստ չի տալիս:
ՍՍ-ը ռեյտինգի խնդիր չունի, ԼՏՊ-ն նույնպես, Ծառուկյանը` մոռացեք, նա ռեյտինգ չունի ու մրցակից չի: Տակը մնաց մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանը: ԼՏՊ-ն նրա վրա քեն ունի, նա խանգարում է, նա չի փչանում, նա չի ծախվում, ու հլը մի հատ էլ ուրիշ խաղ է խաղում: Հաջորդ նախագահականում Րաֆֆին ԼՏՊ-ի իշխանության գալու պլաններին խանգարելու է: Ուրեմն պետք է փչացնել: /Ի դեպ այստեղ ՀՀԿ-ի թեմա էլ կա, որ սենց հավես եթե ունենամ դա էլ կգրեմ, այնտեղի խաղերը նույնպես շեդևր են/
Ժառանգության վրա կեղտ շպրտելու սխեմային հետևել եմ, հստակ է: ԼՏՊ-ն փորձում է իրեն մաքուր պահել: Ալգորիթմը հնուց գցված է` ով մեզ հետ չի, աշխատում է իշխանության համար: Թեպետ ալգորիթմը ԼՏՊ-ն արդեն փոխել է /օրինակ ԲՀԿ-ն իրենց հետ չի, բայց «քխ» չի/, բայց դե ձեռներդ դրեք ձեր սրտին ու ասեք, թե քանի՞ ՀԱԿ-ի անդամ այլևս չի ընդունում այդ բանաձևը, որ «Ով մեզ հետ չի աջակցում է իշխանություններին», թեպետ ԼՏՊ-ն արդեն այն չի ընդունում: Ավելին ԼՏՊ-ն արդեն սենց բան է ասում` «Քաղաքականությունը, այո, դաշնակից որոնելու արվեստ է: Մենք կփորձենք, կփնտրենք, ով կհամաձայնի մեզ հետ համագործակցել, մեծ սիրով կհամագործակցենք»: Ի լրումն ասեմ, որ Րաֆֆին ասել էր, որ այլ ուժերի հետ կդաշնակցեն միայն արդար ընտրությունների պայմաններում: ԼՏՊ-ն քաղաքականությունը արվեստ է համարում, ում հետ երբ ուզի կդաշնակցի: Րաֆֆու խոսքը շրջեցին նրա դեմ, բայց ԼՏՊ համակիրները, այս խոսքը բաց թողեցին, մոռացան:
Լավ վերադառնամ փչացնելու փուլին, ալգորիթմը կա, այն գործում է, փնտրեք դավաճաններ, վհուկների որսը կանգ առած չի: Ասենք Խզմալյանին ՀԱԿ-ի մանկլավիկները ոնց սկսին ձեռ առնել ու գցել աղբամանը` կնոջ փաստարկումով: ՀԱԿ-ի մոտ չասեմ հայլուրը ինչի սիմվոլն է, բայց վերցնենք Անդրանիկ Թևանյանին, որը ժառանգության հիմնական քլնգողն է, ու ՀԱԿ մանկլավիկները հենց նրա պասով են Ժառանգության հասցեին ուղղված կեղտը տարածում, իր «յոթոռ.եմ» կայքից: Ուրեմն Թևանյանի կինը աշխատում է Հայլուրում: Բայց, սա ՀԱԿ-ի չի նկատում: Փաստորեն Խզմալյանը դավաճան է, ավելին ծախված է, նայեք թե որտեղ է նրա կինը, իսկ Թևանյանը ԲՀԿ-ի բարձրախոսը գործընկեր է՝ լավ-լավ բաներ է գրում, ճիշտ է գրում, տարածեք նրա գրածները, հետո ինչ, թե կինը հայլուրում է աշխատում:
Լավ, փչացնելը պարզ է, ՀԱԿ-ում կան երկու տեսակի մանկլավիկներ` միամիտ ու պոռնիկ: Պոռիկները` ՉԻ, ՀԺ ինքնուրույն են մրոտում ժառանգությանը: Միամիտները` սրանց հավաստի կասկած է պետք, դրա դերն էլ իր վրա է վերցրել ԲՀԿ-ն` հանձինս յոթոռ.եմ-ի ու ժամ.ամ-ի: /գուցե ուրիշ էլ կա՞/
Ժառանգության վրա կեղտ շպրտելու համագործակցությունը հենց այսպես էլ աշխատում է:

Ժառանգության ֆալստարտը` ըստ ՀԱԿ-ի
ՀԱԿ-ին անհրաժեշտ է ԲՀԿ-ին բերել իր խաղի դաշտ: Ընտրությունները վերահսկելու պլատֆորմը հենց դրա համար էր: ԲՀԿ-ն երկու պայման ուներ այդտեղ մտնելու համար` ընտրակաշառքի թույլտվություն և պեշկայի մակարդակով ներկայացուցչություն: Էս «միամիտ» Ժառանգությունն էլ, բռնեց հենց սկզբից փչացրեց ԲՀԿ-ին: «Արա դե այդպես չի արվում, այ քո ցավը տանեմ, ախր ես ԼՏՊ-ն մարդկանց փչացնելու վարպետ է, մոռացե՞լ եք հարյուրամյա պատմություն ունեցող, Ղարաբաղի կռվին այդքան հերոս տված կուսակցությանը ինսունհինգին ոնց փչացրեց: Ընենց փչացրեց, որ էն ժամանակից դեռ փչացած են, հա ուզում են մաքրվել, չի ստացվում»: Ժառանգությունն այս պլատֆորմի մեջ պետք է ՀԱԿ-ին, դրանով ԲՀԿ-ի այնտեղ լինելը լեգիտիմ է դառնում: Բայց եթե ժառանգությունը շարունակի համառել, շներին մի քիչ քս կտա ԼՏՊ-ն: Տեսնենք:
Հա պեշկան՝ Վ. Օսկանյանն է, այս կերպարը եթե կարևորվի, մի օր սրա տեսակի մասին էլ կգրեմ: Բայց ԲՀԿ-ի համար ինքը հասարակ պեշկա է, մողեսի այնպոչն է, որը իրավիճակը սրվելու դեպքում ԲՀԿ-ն դեն է նետելու: Նույնսիկ կասկածում եմ, որ արդեն որոշվել է, որ ընտրություններից հետո սա իրա մանդատից հրաժարվելու է: Նախորդ ընտրություններին էլ ԲՀԿ-ին որոշմարդիկ ուներ ցուցակի վերին հատվածում, բայց ընտրություններիցհետո հրաժարվեցին իրենց մանդատից:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել