ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է ամրապնդել իր դիրքերը կառավարությունում։ Ո՛չ մեկ, ո՛չ երկու, դարձավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի սուպերնախարար։

Փորձելով վերլուծել ԿԳ նախարարի պաշտոնում Արայիկ հարությունյանի գործունեությունը՝ սխալված չենք լինի, որ նշենք, թե տպավորություն է ստեղծվում, որ նրա պաշտոնավարման հիմնական առաքելությունը կայացել է Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դեմ պայքարը, դպրոցներում հոգևորականների չհանդուրժելու և ազգային և ավանդական արժեքների քայքայման մեջ։

Արայիկ Հարությունյանը, ով ալարում է գոնե Թումանյանի մի քառյակ անգիր անի, ծուլություն է ցուցաբերում նաև կրթական ոլորտում։ Ոչ մի բովանդակային քայլ չի կատարվել մեր կրթական համակարգը կատարելագործելու և աշակերտներին ու ուսանողների կրթությունը խրախուսելու ուղղությամբ։ Դեռ մի բան էլ լավ ենք պրծել, որ շախմատը և մյուս առարկաները կրթական ծրագրից դուրս չեն հանվել։

Թերևս միակ խոշոր քայլը, որ մտածել է Արայիկ Հարությունյանի գիգանտ ուղեղը, դասագրքերը երկու մասի կիսելն է, որ աշակերտների համար գրքերը թեթև լինեն։ Հիմա եթե Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտը թողել է բախտի քմահաճույքին, ապա ի՞նչ կանի արդեն սուպերնախարար դառնալուց հետո, եթե չհայտնվենք միջնադարում, ապա գոհ պետք է լինենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել