Սույն թվականի հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Նախիջևանում անցկացվեցին թուրք-ադրբեջանական զորավարժություններ, սակայն այս միջոցառումն ուշագրավ էր այն փաստով, որ զորավարժությունների ավարտին Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը զորքերի առջև կանգնած լուսանկարվել են Մասիս սարի ֆոնին: Սա հստակ մեսիջ է առ այն, որ Թուրքիան չի հրաժարվել իր մեծ պանթյուրքիստական նկրտումներից, և որ Հայաստանը խոչընդոտ է այս ծրագրի իրականացման ճանապարհին: 

Հաշվի առնելով նաև վերջին շրջանում սահմանագծում ադրբեջանական կողմի ակտիվացմանը` կրակոցներ ականանետերից, անօդաչու թռչող սարքերի ակտիվացում և այլն, պետք է փաստել, որ Հայաստանն արտաքին այսօրինակ լուրջ սպառնալիքներին պետք է համարժեք պատասխան տա: Համենայն դեպս, մեր հակառակորդները իրենց գործողություններով ակամայից հասկացնում են, որ կեղծ խաղաղասիրական օրակարգերը կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ մեր երկրի համար, հետևաբար զենքերը ձուլելու և այլ պացիֆիստական կոչերի փոխարեն պետք է լրջորեն նախապատրաստվել այս դեպքում հակառակորդների հնարավոր սադրանքներին: Հետո կարող է ուշ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել