Փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել 2019 հունվարից մինչ այս պահը, թե Ադրբեջանն ինչպես է պատրաստվում «խաղաղության»: Բացառապես բերում եմ փաստեր, առանց մեկնաբանության: Միայն ասեմ, որ ընտրել եմ առավել աչքի ընկնող դեպքերն ու փաստերը (զորավարժություններ, զինավարժություններ, նոր զորամասեր, ռազմական գործարաններ և այլն):
2019 թ.-ի հունվարի 6-ին Ադրբեջանը Ղազախի սահմանային հատվածում սկսում է ինժիներական աշխատանքեր կատարել, որին խոչընդոտում է հայկական կողմը:
Հունվարի 12-ին կրկին նույն հատվածում անցնում են ինժիներական աշխատանքեր կատարելուն, իրականում դա ավելի շատ սադրիչ բնույթ է կրում:
Հունվարի 17-ին Ադրբեջանը և Իրանը ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր են ստորագրում:
Հունվարի 22-ին Ադրբեջանը բացում է ռազմական մի շարք օբյեկտներ (գործարան և զորամաս):
Հունվարի 29-ին Ադրբեջանն անցնում է ռազմական ուսումնական վարժանքների:
Հունվարի 30-ին մեկնարկվում է ռազմական նոր օբյեկտների կառուցումը:
Փետրվարի 6-ից Ադրբեջանն անցկացնում է հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Փետրվարի 7-ին Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումը մեկնում է Թուրքիա մասնակցելու համատեղ զորավարժությանը:
Փետրվարի 9-ին Զաքիր Հասանովն անցկացնում է ԶՈՒ ղեկավար կազմի հետ փակ հանդիպում:
Փետրվարի 13-20 Ադրբեջանը կրկին Թուրքիայում մասնակցում է մեծամասշտաբ զորավարժության:
Փետրվարի 20-ին հաշվարկվում է Նախիջևանում առկա զինտեխնիկան:
Փետրվարի 20-ին Ադրբեջանի ՀՕՊ-ը սկսում է լայնամասշտաբ զորավարժություններ:
Փետրվարի 26-ին Նախիջևանում տեղակայված ռազմական ուժը սկսում է զորավարժություններ:
Փետրվարի 28-ին ադրբեջանական զինուժը Թուրքիայում մասնակցում է համատեղ զինվարժության:
Մարտի 2-ին լայնամասշտաբ ստուգումներ է իրականացվում բանակի մարտունակության պատրաստության աստիճանը որոշելու համար:
Մարտի 8-ին հայտարարվում է, իսկ մարտի 11-ից մեկնարկվում են լայնամասշտաբ զորավարժություններ և տևում մինչև մարտի 14-ը:
Մարտի 19-ին նոր զորամաս է բացվում սահմանային հատվածում:
Մարտի 22-ին Ադրբեջանը և Պակիստանը ռազմական պայմանագրեր են ստորագրում:
Մարտի 31-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ պատրաստ են լուծել ցանկացած բարդության ռազմական առաջադրանք հօգուտ Ադրբեջանի:
Ապրիլի 1-ին ՀՕՊ-ն անցնում է ուսումնական վարժանքի:
Ապրլի 5-ին տանկային ուսումնական վարժանք:
Ապրիլի 6-ին բանակին տրվում է հրաման՝ ամեն պահի պատրաստ լինել ռազմական գործողությունների սկսելուն:
Ապրիլի 8-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ իրենք պատրաստվում են ոչ թե խաղաղության, այլ պատերազմի:
Ապրիլի 8-ին օդ են բարձրացնում ռազմական ուղղաթիռներ:
Ապրիլի 9-ին ՊՆ-ն կրկին հայտարարում է, որ իրենք լիովին պատրաստ են մարտի:
Ապրիլի 11-15 մարտական կրակային զորավարժություններ:
Ապրիլի 18-ից սկսվում են հրետանու զորավարժությունները:
Ապրիլի 19-ին ՊՆ-ն բացում է ՄԻԳ-29-ի կենտրոնը:
Ապրիլի 22-ին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Ադրբեջանում:
Ապրիլի 25-ին Զաքիր Հասանովը բացում է նոր զորամաս:
Ապրիլի 25-ին Հասանովը հետևում է Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժության մարտական կրակի իրականացմանը:
Ապրիլի 29-ին՝ տակտիկական զորավարժություններ Ադրբեջանում:
Ապրիլի 30-ին հայտարարում են, որ Ադրբեջանը ստեղծել է լազերային ավիառումբ:
Մայիսի մեկին շարունակվում է թուրք-ադրբեջանական համատեղ «Աթաթուրք 2019» զորավարժությունը:
Մայիսի մեկին սկսում են զորավարժություններ անցկացնել ռազմական օդուժը:
Մայիսի 4-ին հրաման է տրվում բանակը բերել մարտական պատրաստվածության:
Մայիսի 13-ին Ադրբեջանի ռազմական ուղղաթիռները մեկնում են Թուրքիա՝ մասնակցելու համատեղ մեկ այլ զորավարժության:
Մայիսի 15-ին ՊՆ-ն տալիս հրաման մարտական դիրքերը բերել ինժիներական անվտանգության բարձր աստիճանի:
Մայիսի 15-ից մեկնարկվում են լայմանամասշտաբ զորավարժություններ Ադրբեջանում:
Մայիսի 16-ին Թուրքիայում մեկ այլ համատեղ զորավարժություն է մեկնարկվում:
Մայիսի 22-ին Զաքիր Հասանովը հրաման է տալիս, որ «պատասխան» կրակով լռեցնեն թշնամուն:
Մայիսի 22-ին Ադրբեջանում ավարտվում են լայնամասշտաբ զորավարժությունները:
Հունիսի 4-ին թուրքական ռազմական տեխնիկան և զորքը մտնում են Նախիջևան:
Հունիսի 4-ին բացվում է կենտրոնական հրամանատարական նոր կետ:
Հունիսի 4-ից փաստացի մեկնարկվում է թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություն Նախիջևանում:
Հունիսի 12-ին Գաբալայում հանդիպում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները: