Շուտով ԱԺ-ում տեղի կունենան ՍԴ անդամի ընտրությունները։ Այս դեպքում թեկնածու է առաջադրվել նախագահիՍ համար ամենաընդունելին՝ Վահե Գրիգորյանը։ 

Եթե Վահե Գրիգորյանը ձայների մեծամասնությամբ ընտրվի ՍԴ անդամ, ապա ստացվում է, որ ՔՊ-ն ՀՀԿ-ի կլոնն է ու հանուն նրա, որ իր թեկնածուն ընտրվի, ամեն ինչի պատրաստ ա։ 
Ասեմ ինչու․ քանի որ նախ՝ սկսենք նրանից, որ հատուկ փոփոխություն կատարեցին, որ մի անգամ առաջադրված թեկնածուին կարան երկրորդ անգամ առաջադրեն, ու պարզ ա, չէ՞, ում համար արվեց։ 

Երկրորդ՝ ՍԴ նախորդ երկու անդամների չընտրելու ոչ մի հիմնավորում չունեին, ավելին՝ հարցուպատասխանի մեջ չկային հարցեր, որոնք մասնագիտական էին, այլ մոտավոր հարցերը սենց էին՝ մամայի՞ն ես շատ սիրում, թե՞ պապային։

Եթե Վահեն ընտրվի, մեծ հաճույքով կարելի է պատգամավորների մեծ մասին հարցնել՝ ազիզ, լա լսի, էդ ի՞նչ առավելություն ուներ Վահեն էն երկու թեկնածուներից, ում մերժել ես, իսկ իրան ընտրել, թե՞ ՀՀԿ-ի նման ոնց շեֆը ասի, տենց էլ կանենք, ու դուք կոճակ սեղմող եք։

Ինչ եմ ուզում ասեմ․ պատմական պահ է, կա՛մ ՔՊ-ն կՀՀԿ-ականացվի, կա՛մ էլ էս անգամ կպլստա։

Կեցցեն այն ընտրությունները, որ վաղն են գալու։

#ՆախագահՍսիրըմեմՔեզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել