Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 150 գ
- կաթ - 400 մլ
- հյութ խնձորի - 400 մլ
- դարչին - 1/2 թ/գ
- սերուցք՝ մինչև 20% յուղայնությամբ - 50-70 մլ
- շաքարավազ - 50 գ
- խնձոր - 2 հատ (կանաչ)
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները, խնձորի հյութը, կաթն ու շաքարավազը և դնում միջին կրակի վրա: Անընդհատ խառնելով հասցնում ենք եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակը և եփում ևս 6-7 րոպե:
Եփվող շիլային ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված խնձորը, դարչինը և սերուցքը, խառնում ենք և եփում ևս 3 րոպե, ապա հանում կրակի վրայից:
Մեր համեղ նախաճաշը պատրաստ է:
Եփվող շիլային ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված խնձորը, դարչինը և սերուցքը, խառնում ենք և եփում ևս 3 րոպե, ապա հանում կրակի վրայից:
Մեր համեղ նախաճաշը պատրաստ է:
Ի դեպ, խնձորով և դարչինով նախաճաշում խնձորը կարելի է փոխարինել Ձեր նախընտրած մրգով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել