Ermenihaber.am-ը գրում է.
Թուրքիայի Անկարա նահանգում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել։ Անկարայի նահանգապետարանը հաղորդում է, որ ջրհեղեղի հետևանքով արդեն կա 3 զոհ, որոնցից մեկը կին է։ Տասնյակ ավտոմեքենաներ մնացել են ջրի տակ, իսկ մի շարք փողոցներ փակվել են։
Ամենաշատ տեղումները բաժին են ընկել Չանքայա և Էթիմեգութ շրջաններին։ Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD), ինչպես նաև Անկարայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գործի են դրվել փրկարար ջոկատներ և մեծ թվով տեխնիկա։
Թեմայի շուրջ հայտարարություն է արել Անկարայի նորընտիր քաղաքապետ Մահսուր Յավաշը։ Ըստ նրա՝ ջրհեղեղի տարածման պատճառ են դարձել Անկարայում ենթակառուցվացքային խնդիրները։ Ջրհեղեղը վնաս է հասցրել նաև մի շարք շենք-շինությունների:






Նյութի աղբյուր՝ https://www.ermenihaber.am/am/news/2019/06/10/%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1-%D5%BB%D6%80%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A5%D5%B21/156858
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



