Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, որդուն՝ Լուիին, հագցրել է նույն կոստյումը, որն ավելի քան 30 տարի առաջ կրել է նրա հորեղբայրը՝ արաքայազն Հարին, գրում է The Mirror-ը։
Թագավորական ընտանիքի երկրպագուները նկատել են, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվան նվիրված ավանդական արարողությանը արքայազն Լուին հայտնվել է սպիտակ շապիկով, որը զարդարված էր կապույտ նախշերով եւ կապույտ շորտով։ 33 տարի առաջ համանման միջոցառմանը փոքրիկ արքայազն Հարրին հայտնվել էր հենց այդպիսի հագուստով։
Երկրպագուները հիացել են Քեյթ Միդլթոնի գաղափարով, որը հաստատել է, որ թագավորական ընտանիքի անդամները երկար տարիներ պահպանում են մանկական հագուստը, իսկ որոշ օգտատերեր կատակել են, որ թագավորական ընտանիքի անդամներն այնքան աղքատ են, որ նույնիսկ չեն կարողանում իրենց թույլ տալ նոր հագուստ գնել։
Քեյթ Միդլթոնն իր հերթին դեղին գույնի զգեստ էր կրում և նույն երանգի գլխարկ, որը զարդարված էր ծաղիկներով։