168.am-ը գրում է.

Երեսունհինգ մարդ է զոհվել, ես մեկն անհետ կորել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում տեղացող հորդառատ անձրեւների պատճառով: Այդ մասին հայտնել է«Սինհուա» գործակալությունը:

Նշվում է, որ առավել շատ տուժած Ցյուանչժոու շրջանում զոհվել է հինգ մարդ, եւս մեկն անհետ կորած է համարվում: Ընդհանուր առմամբ աղետի գոտում են հայտնվել տեղի 180 հազար բնակիչներ, տարերքը ոչնչացրել է 5 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Տարերքը լուրջ վնաս է հասցրել տրանսպորտային ենթակառուցվածքին, կամուրջներին, ավտոճանապարհներին, էլեկտրակայաններին:
20 հազարից ավելի ընտանիքների առջեւ ծառացել է էլեկտրամատակարարման խնդիրը: Իշխանությունները 500 մարդ են ուղարկել աղետի շրջան՝ իրականացնելու փրկարարական գործողություն: Մինչ այժմ ավելի քան 8 հազար մարդ է տարհանվել ավելի անվտանգ շրջաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել