ա) Ամենադրականը՝ մարդիկ ունեն ընտրություն և կարող են համեմատաբար ազատ ընտրել․ դա մեծ նվաճում է։ Եթե բոլորս լավ աշխատենք, ժամանակի ընթացքում կկարողանանք ընտրել նաև ավելի լավ տարբերակներից։
բ) Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի ընտրություններից անցել է ընդամենը 6 ամիս, և իշխանության ռեյտինգը նվազել է 70%-ից 44% (թեև դեռ առանձին վերցված քաղաքում)։ Սա ևս դրական նորություն է, ոչ մի նորմալ երկրում իշխող ուժը 70% ձայն չունի, իսկ խորհրդարանական երկրների ճնշող մեծամասնությունում 50% էլ չունի և կառավարում է կոալիցիաների միջոցով։ Եթե Երևանում ստացած 80%-ը Փաշինյանի համար առիթ էր նախորդ Ազգային ժողովը ցրելու, ապա Աբովյանում ստացած 44%-ն առաջին զգուշացումն էր արդեն այս Ազգային ժողովին։
գ) Մոլեռանդների այն պնդումը, որ իրենք ամբողջ ժողովուրդն են ներկայացնում, ևս հօդս ցնդեց։ Աբովյանի 44 հազար ընտրողներից ընդամենը 8 հազարն են քվեարկել իշխանության օգտին։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ ընտրողների զգալի մասը երկրում չէ, որևէ կերպ այլևս չի կարելի պնդել, որ ամբողջ ժողովուրդն իրենց մեջքին է՝ ժողովուրդը աստիճանաբար հետ է գալիս հետհեղափոխական խումարից, և ավելի իրատեսական է սկսում նայել իրականությանը, այսուհետև միայն «դուխով» քայլելը բավարար չի լինելու ժողովրդի սիրտը շահելու համար, պետք է իրական գործ անել ու ցույց տալ, և դա ևս դրական նորություն է, դրանից ժողովուրդն է շահելու։
Այսքանով բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում։ Արդեն ամառ է, ծիրանն է հասնում, բոլորս էլ մի քիչ հանգստի ու դրական էներգիայի կարիք ունենք, ուստի քաղաքականությունից կարող ենք մի փոքր դադար վերցնել ու վայելել հայկական ամռան առատ բարիքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AvetikNationalAgenda/photos/a.350452912206407/419704508614580/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել