Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն պահածոյացված - 400 գ
- աղ - ըստ ճաշակի
- սև պղպեղ - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- սոխ - 1 գլուխ
- խոզի միս - 500 գ
- լոլիկ - 1 հատ
- պանիր - 100 գ
Պատրաստման եղանակը
Ձևամանը բուսայուղապատում ենք, միսը մուրճիկով ծեծում և լցում ձևամանի մեջ: Վրան աղ, պղպեղ ու մշկընկույզ ենք ցանում և շարում շրջանաձև կտրատած սոխը: Այնուհետև լցնում ենք շամպինիոններն ու կտրատած լոլիկները (լոլիկները պետք է նախօրոք կեղևազրկել և 5-10 րոպե թողնել եռման ջրի մեջ, որպեսզի փափկեն):
Այս ամենից հետո քերում ենք պանիրն ու ձևամանը 40-50 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը:
Ահա և վերջ:
Ահա և վերջ:
Համեղ ուտեստ, որը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել