Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 250 գր
- պիստակ - 125 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 125 մլ
- շոկոլադ սև - 150 գր (դառը)
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 1 ճ/գդ
- կակաո - 1ճ/գդ
- ռոմ - 1 ճ/գդ (մուգ)
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակ
Թխվածքաբլիթը մեծ կտորների ենք բաժանում և պիստակի հետ խառնում։
Սերուցքը շաքարավազի և կարագի հետ լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակին և հասցնում եռման աստիճանի։
Շոկոլադը մանրացնում ենք։
Այնուհետև շոկոլադը լցնում ենք սերուցքա-կարագային զանգվածի մեջ և խառնում ենք մինչև ամբողջությամբ լուծվի։ Ավելացնում ենք կակաոն ու ռոմը։ Թխվածքաբլիթն ու շոկոլադային զանգվածը խառնում ենք իրար։
Թողնում ենք մի քիչ սառչի։ Այնուհետև լցնում ենք յուղաթղթի վրա և գլանի տեսք ենք տալիս։
Յուղաթղթի մեջ փաթաթում ենք` վերջնականապես երշիկի տեսք տալով։
Տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ամբողջությամբ սառչի։ Սառած երշիկի վրա շաքարի փոշի ենք ցանում, կտրատում ենք և մատուցում։
Մնացած երշիկը պահում ենք սառնարանում։

Ի դեպ, շոկոլադե երշիկ պատրաստելիս, ըստ նախասիրության, դառը շոկոլադը կարող եք փոխարինել կաթնային կամ սպիտակ շոկոլադով։ Ռոմը կարող եք փոխարինել որևէ տեսակի լիկյորով կամ կոնյակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել