Սուպերմոդել Բելլա Հադիդը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որտեղ նա տպավորիչ և համարձակ կերպարով է: Հանդերձանքի հեղինակը նորաձևության դիզայներ Մայքլ Կորսն է:

Այս կերպարով նորաձևության մոդելն այցելել է CFDA Fashion Awards մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում:

Միջոցառմանը Բելլան ներկայացել է նրբաճաշակ սև իրանը գրկող շատ խորը լանջաբացվածքով և բաց մեջքով զգեստով, որի փեշերը զարդարված էին փետուրներով: Հանդերձանքը մոդելը լրացրել է խոշոր ականջօղերով և հետ հավաքված մազերով:

Instagram-ի իր էջում մոդելը հատուկ շնորհակալություն է հայտնել զգեստի հեղինակ Մայքլ Կորսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել