Բաղադրիչներ
- լազանյայի շերտեր - 6 հատ
- տաքդեղ - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- դդմիկ ցուկինի տեսակի - 1 հատ
- լոլիկի մածուկ - 300 գ (թանձր)
- պանիր մոցարելլա - 100 գ
- ռեհան - 3-4 տերև
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը մանր կտրատում ենք: Բուսայուղով տաքացրած թավայի մեջ ենք լցնում կտրատված սոխը և տապակում 5 րոպե, ապա ավելացնում ենք տաքդեղը, տապակում այդպես ևս 3 րոպե: Վերջում ավելացնում ենք դդմիկը և տապակում 5 րոպե:
Մինչ տապակվում են բանջարեղենները, քերում ենք պանիրը:
Ջեռոցի տապակի հատակը պատում ենք տոմատի մածուկով, վրան շարում լազանյայի շերտերը:
Կրկին քսում ենք տոմատի մածուկ, ապա լցնում տապակված բանջարեղենները, վրան շաղ տալիս քերած պանիրը:
Կրկնում ենք նույնը ևս 1-2 անգամ՝ կախված, թե ինչ մեծության կլինի Ձեր տապակը: Ուտեստի վրա շաղ ենք տալիս ռեհանի տերևները:
Եփում ենք ջեռոցում 40-50 րոպե 180 աստիճանում:

Համեղ բանջարեղենային լազանյա պատրաստելու հիանալի բաղադրատոմս: Շատ արագ և հեշտ պատրաստվող այս ուտեստը առավելապես կսիրվի բանջարեղենների սիրահարների կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել