Tert.am-ը գրում է.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Է. Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո»: Քննչական կոմիտեն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ Է.Ծատինյանը հիվանդանոցում հայտնվելու օրը և դրան նախորդող օրերին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում չի եղել, հետևաբար չէր կարող խոշտանգման ենթարկվել հիշյալ քննչական բաժնում: Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

Ինչ վերաբերում է Ծատինյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործին, նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ Է.Ծատինյանի մահվան հանգամանքներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ:

Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն ստացվել է օրերս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել