Երևի նկատած կլինեք, որ տղամարդիկ հաճախ զուգընկերուհի ընտրելիս նախապատվությունը տալիս են ավելի երիտասարդ կանանց: Դե ինչ, սա ունի իր տրամաբանական բացատրությունը: 

Տղամարդկանց և կանանց տարիքային տարբերությունը, միանշանակ, նկատելի է:

Սեփական «ես»-ի բարձրացում

Երիտասարդ կնոջ կողքին լինելով՝ տարիքով տղամարդիկ արդեն իրենց ինքնավստահ են զգում: 

Սեքսուալության ինքնավստահություն

Տարիքով տղամարդկանց համար շատ կարևոր է իմանալ, որ իրենք դեռ սեքսուալ են, իսկ երիտասարդ կնոջը գրավելը նրանց համար արդեն իսկ մեծ նվաճում է:

Ավելի հեշտ է գրավել

Ասում են, որ տարիքով տղամարդիկ ավելի հեշտ են գերում երիտասարդ կանանց: Իհարկե, նրանք արդեն գիտեն, թե ինչպես գերել կանանց: 

Իշխանություն

Երիտասարդ աղջկան ավելի հեշտ է կոտրել ու դաստիարակել այնպես, ինչպես ինքդ ես ցանկանում: Սա տղամարդկանց դուր է գալիս:

Գեղեցիկ մարմնի նկատմամբ թուլություն 

Բնականաբար, ակնհայտ է, որ երիտասարդ կանանց մարմինն ավելի գրավիչ է: 

Ընտանիք կազմել

Երբ տղամարդն արդեն այդքան էլ երիտասարդ չէ ու երբեք ամուսնացած չի եղել, գալիս է մի պահ, երբ նա դուրս է գալիս «որսի»՝ թարմ միս գտնելու համար: Այո՛, շատ վատ է հնչում, բայց դա այդպես է: Տարիքով տղամարդիկ սկսում են փնտրել երիտասարդ, առողջ կանանց, ովքեր նրանց համար առողջ երեխաներ կունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել