Երևի նկատած կլինեք, որ տղամարդիկ հաճախ զուգընկերուհի ընտրելիս նախապատվությունը տալիս են ավելի երիտասարդ կանանց: Դե ինչ, սա ունի իր տրամաբանական բացատրությունը:
Տղամարդկանց և կանանց տարիքային տարբերությունը, միանշանակ, նկատելի է:
Երիտասարդ կնոջ կողքին լինելով՝ տարիքով տղամարդիկ արդեն իրենց ինքնավստահ են զգում:
Տարիքով տղամարդկանց համար շատ կարևոր է իմանալ, որ իրենք դեռ սեքսուալ են, իսկ երիտասարդ կնոջը գրավելը նրանց համար արդեն իսկ մեծ նվաճում է:
Ասում են, որ տարիքով տղամարդիկ ավելի հեշտ են գերում երիտասարդ կանանց: Իհարկե, նրանք արդեն գիտեն, թե ինչպես գերել կանանց:
Երիտասարդ աղջկան ավելի հեշտ է կոտրել ու դաստիարակել այնպես, ինչպես ինքդ ես ցանկանում: Սա տղամարդկանց դուր է գալիս:
Բնականաբար, ակնհայտ է, որ երիտասարդ կանանց մարմինն ավելի գրավիչ է:
Երբ տղամարդն արդեն այդքան էլ երիտասարդ չէ ու երբեք ամուսնացած չի եղել, գալիս է մի պահ, երբ նա դուրս է գալիս «որսի»՝ թարմ միս գտնելու համար: Այո՛, շատ վատ է հնչում, բայց դա այդպես է: Տարիքով տղամարդիկ սկսում են փնտրել երիտասարդ, առողջ կանանց, ովքեր նրանց համար առողջ երեխաներ կունենան: