ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 73-րդ նիստին նորից քվեարկության է դրվել Վրաստանի կողմից 2008թ.-ից սկսած նախաձեռնվող բանաձևը: Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին նշված բանաձևին մշտապես դեմ քվեարկած Հայաստանն այս տարի չի մասնակցել քվեարկությանը:
Առավել քան պարզ է, որ նման քայլը չի կարող իր անդրադարձը չունենալ հայ-վրացական և հայ-ռուսական հարաբերություններին: Տրամաբանական է ակնկալել, որ քայլն անելուց առաջ կողմ և դեմ փաստարկների մանրակրկիտ հաշվարկ պիտի արված լիներ, այդ թվում՝ քայլն անելու պահի հետ կապված:
Եթե անգամ այդ ամենն արվել է, առաջանում է պարզ հարց: Ի՞նչ իմաստ ունի իշխանությունների մերձավոր /կամ՝ մերձավոր ընկալվող/ շրջապատի կողմից նշված փաստի PR-ը, այն էլ՝ վարչապետի ՌԴ այցի նախաշեմին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.bekaryan/posts/316027855989744
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել