Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 500 գ
- թթվասեր - 250 գ
- շաքարավազ - 200 գ
- թխվածքաբլիթ - 300 գ
- կարագ - 100 գ
- ժելատին - 2 թ/գ
- վանիլին - 2 պտղունց
- ջուր - 100 մլ
- կիտրոն - 1 հատ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք հիմքը: Կարագը գոլորշու վրա հալեցնում ու հովացնում ենք: Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք, կարագի հետ խառնում և խմոր ենք ձևավորում: Հիմքը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և կողքեր ձևավորելով ձեռքերով տարածում: Տեղափոխում ենք սառնարան:
Պատրաստում ենք միջուկը: Ժելատինը լցնում ենք մի քիչ ջրի մեջ և 15 րոպե թողնում, որ ուռչի: Այս ընթացքում կիտրոնի կեղևը քերում ենք: Ժելատինը դնում ենք գոլորշու վրա և հալեցնում:
Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, կիտրոնի կեղևն ու վանիլինը լավ հարում ենք, ավելացնում ժելատինը և կրկին մի քանի րոպե հարում:
Միջուկը լցնում ենք հիմքի մեջ և 4-5 ժամով տեղափոխում սառնարան:
Զարդարում ենք ըստ ճաշակի և մատուցում:
Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, կիտրոնի կեղևն ու վանիլինը լավ հարում ենք, ավելացնում ժելատինը և կրկին մի քանի րոպե հարում:
Միջուկը լցնում ենք հիմքի մեջ և 4-5 ժամով տեղափոխում սառնարան:
Զարդարում ենք ըստ ճաշակի և մատուցում:
Համեղ տորթ է, այդպես չէ՞։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել