Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 150 գ
- կարագ - 50 գ
- Կաթնաշոռային շերտի համար`
- կաթնաշոռ - 400 գ
- եփած խտացրած կաթ - 1 տուփ
- սերուցք (33% յուղ.) - 200 գ
- ժելատին - 10 գ
- ջուր - 80 մլ
- վանիլային շաքար - 10 գ
- Ինչպես նաև`
- բանան - 2 հատ
- կիտրոն - 1 հատ
- սերուցք (33% յուղ.) - 200 գ
- շաքարի փոշի - 1-2 թ/գ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները բլենդերով հարում ենք, ավելացնում ենք հալեցրած կարագն ու կրկին հարում ենք:
Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ (20 սմ տրամագծով), զգուշությամբ սեղմում ենք հատակին ու պահում սառնարանում այնքան, մինչև պատրաստենք կաթնաշոռային զանգվածը:
Պատրաստում ենք կաթնաշոռային շերտը, որի համար կաթնաշոռը, վանիլային շաքարն ու խտացրած կաթը լցնում ենք տարայի մեջ (մոտ 30 գ պահում ենք վերջում ձևավորելու համար) և ձեռքի բլենդերով խառնում ենք:
Ժելատինը նախապես թրջում ենք 80 մլ ջրի մեջ և թողնում ենք, որ ուռչի: Այնուհետև տաքացնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի, հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի և ավելացնում ենք կաթնաշոռային զանգվածին, ապա բլենդերով հարում ենք` ստանալով միասեռ զանգված:
Սերուցքն առանձին հարում և ավելացնում ենք կաթնաշոռային զանգվածին:
Այնուհետև ամբողջ զանգվածը լցնում ենք թխվածքաբլիթների շերտի վրա և պահում ենք սառնարանում, որպեսզի սառչի:
Բանանը կտրատում ենք, վրան ցողում ենք կիտրոնի հյութ և գեղեցիկ դասավորում չիզքեյքի վրա:
Սերուցքը շաքարի փոշու հետ հարում և լցնում ենք բանանների վրա:
Մնացած խտացրած կաթը խառնում ենք 1-3 թ/գ ջրի հետ և շաղ ենք տալիս չիզքեյքի վրա:

Ցանկության դեպքում վրան կարելի է շաղ տալ ընկույզ կամ շոկոլադ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել