Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ինքնուրույն հարստացած 80 ամենահարուստ կանանց համատեղ կարողությունը 2019-ին կազմում է 81.3 մլրդ դոլար: 

Ինչպես նշում է Forbes ամսագիրը, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 71 մլրդ դոլար: Կապիտալի աճի գլխավոր պատճառը Self-Made Women («Ինքնուրույն հարստացած կանայք») վարկանշային աղյուսակի մասնակիցների թվի աճն է: 2018-ին նրանք 60-ն էին, իսկ այս տարի հեղինակավոր ամսագիրը ցանկում ներառել է 80 կանանց:

Վարկանշային ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը 225 մլն դոլարն է: Հենց այդ գումարն է, ըստ Forbes-ի, կարողացել վաստակել թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը վարկանիշում ներառված միակ մարզուհին է:

Ցանկը գլխավորել է տանիքի ծածկերի խոշոր ամերիկյան արտադրող ABC Supply ընկերության համահիմնադիր և ղեկավար Դիանա Հենդրիքսը, որի կարողությունը գնահատվել է 7 մլրդ դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել