Hraparak.am-ը գրում է.

2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովըի անդրանիկ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացավ՝ «կհասնենք էնտեղ, ինչքան կարող ենք հասնել»։ Որոշակի դադարից հետո ընգծվեց՝ որքան կների հանձնաժողովականների մտավոր, ինտելեկտուալ և գործառնական ներուժը։ Բայց և՝ խոստացվեց շատ հեռուն գնալ չկարողանալու դեպքում  ստեղծել այն հիմքը, որ հաջորդ եկողները կարողան վերցնել իրենց եզրակացություններն ու գնալ առաջ։ Ամեն դեպքում, հույս ունեն, որ հաջորդների վրա քիչ բան են թողնելու կամ, առhասարակ, ոչինչ չեն թողնելու։

Մոտ 45 րոպե տևած նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց նաև՝ ուսումնասիրելու են հարցերի լայն շրջանակ՝ հետախուզության ու սպառազինության  խնդիրներից մինչև հակառակորդի գործողությունների կանխմանն ուղղված հրամանատական որոշումների  օպերատիվության հարց։ 

 «Չեմ բացառում, որ կարող են լինել նաև դավադրություններ ինչ-որ կոնկրետ մարդկանց գլուխներում՝ հեռահար պլանավորման մեջ, որ, այ, ինչ-որ  մեկն ունենա այստեղ անհաջողություն, դրանից քաղաքական նպատակներով կարող է՝ ես օգտվեմ։ Բայց դա մեր ճանապարհը չէ, մենք կգնանք փաստերի հավաքման, ուսումնասիրման, գնահատաման ճանապարհով, որից հետո եթե կպարզվի, որ դավադրություն կա, դավադիրներն անպայման կհայտնաբերվեն։ Թող ոչ մեկը չկասկածի՝ անկախ նախկինում իմ զբաղեցրած պաշտոնից»,-ասում է Քոչարյանը։

Ուսումնասիրելու են նաև տարածքային կորուստների հարցը
Հիշեցնենք, որ երեկ  «Հրապարակն » այդ մասին գրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հետ արված հարցազրույցում։ Նաև չէր բացառել ՀՀ 3-րդ նախագահին Ապրիլյանի քննիչ հանձնաժոցով հրավիրելու հարցը։

«Անառարկելի փաստեր ենք ներկայացնելու, որից հետո արդեն իրավապահ մարմինները կորոշեն՝ քրեական գործեր հարուցե՞լ, թե ոչ»,-հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա նաև ավելացնում է, որ կաշկանդված չեն որևէ բանով, բայց պետք է կարողանան գնահատել նաև ռեալ իրողությունները։

Ընդդիմադիր և ոչ խորհրդարանական լինելու տարիներին տված հարցազրույցներից մեկում, ի դեպ, նա առաջարկել էր, որ մեղավորները պատժվեն պատերազմի ժամանակվա օրենքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել