Space.com պորտալը հունիսի 3-ին զետեղել է Messier 90 գալակտիկայի նոր լուսանկարը, որը կատարել է Hubble ուղեծրային աստղադիտակը՝ ճառագայթման մի քանի դետեկտորների օգտագործմամբ:

Դա ամենապայծառ գալակտիկաներից մեկն է, որը գտնվում է 60 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, և այն ոչ շատ գալակտիկներից մեկը, որի սպեկտորը մանուշակագույն շեղում ունի, ինչը նշում է, որ այն մերձենում է մեր Ծիր Կաթին գալակտիկայի հետ: «Այն պայմաններում, երբ Տիեզերքն ընդարձակվում է, մենք տեսնում ենք, թե գործնականում ինչպես են բոլոր գալակտիկաները հեռանում մեզնից, և դրանց լույսն ունի կարմիր շեղում, սակայն Messier 90-ը հազվագյուտ բացառություն է»,- պարզաբանել են աստղագետները, որոնք լուսանկարն արել են աստղադիտակի լայնանկյուն խցիկի միջոցով: Messier 90-ը պարուրաձև գալակտիկա է Կույսի համաստեղությունում: Առաջինն այն դիտարկել է աստղագետ Շառլ Մեսսիեն 1781 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել