Հուլիսի 12-14-ին Իրան է այցելելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Այս այցը կայանալու է մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ճապոնիա այցելությունից հետո:
Հատկապես անցած 1 տարվա ընթացքում ԱՄՆ-Իրան հարաբերություններում արձանագրված լարվածությունը, որն իր գագաթնակետին է հասել մայիս ամսվա կեսերից՝ պարունակելով անգամ ռազմական առճակատման սպառնալիք, նման դինամիկա արձանագրեց նաև կողմերի միջև լուրջ միջնորդի բացակայության պատճառով: Մինչ այս Պարսից ծոցում առաջացած լարվածությունը պարպելու անհաջող փորձ է իրականացրել Օմանը:
Չնայած հակամարտ կողմերի երկակի հռետորաբանությանը՝ այսուհանդերձ, և՛ ամերիկյան, և՛ իրանական քաղաքական բարձրագույն ղեկավարության հռետորաբանության մեջ նկատվում է խաղաղ բանակցություններին պատրաստակամության շուրջ անթաքույց շեշտադրումներ, որոնք «սոսնձելու» փորձեր, ամենայն հավանականությամբ, Թեհրանում կնախաձեռնի Ճապոնիայի վարչապետը: