Բաղադրիչներ
- սուրճ լուծվող - 3 թ/գ
- շաքարավազ - 8 ճ/գ
- թթվասեր - 100 գ
- ձու - 4 հատ
- սպիտակաձավար - 4 ճ/գ
- վանիլին - 20 գ
- կաթնաշոռ - 500 գ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը, վանիլինը, սպիտակաձավարն ու կաթնաշոռը բլենդերում հարում ենք, հատ առ հատ ավելացնում ձվերը: Ահա այսպիսի զանգված ենք ստանում:
Զանգվածը 2 հավասար մասերի ենք բաժանում, մեկի մեջ սուրճ ավելացնում և մի քանի րոպե կրկին հարում ենք:
Երկու խմորներն էլ լցնում ենք յուղաթղթապատ փոքր ձևամանի մեջ:
Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե: Թխվածքը սառեցնում ենք, վրան շաքարի փոշի ցանում:
Ըստ ճաշակի զարդարում ենք:

Թեթև թխվածք, որը շատ համեղ է մեկ բաժակ սառը թեյի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել