Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  հունիսի 3-ից 4-ն աշխատանքային այցով Կիպրոսում է, որտեղ մասնակցելու է ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցից ակնկալիքների մասին Panorama.am-ը զրուցեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի հետ:
«Այցի օրակարգը հրապարակված չէ, ուստի դժվար է հստակ սահմանել քննարկվող հարցերի շրջանակը: Սակայն տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումները նպաստավոր պայմաններ են ապահովում այցի ընթացքում շոշափելի արդյունքներ ունենալու համար: Ամեն ինչ կախված է լինելու, այդ թվում՝ հայկական կողմի տրամադրվածությունից և առաջարկվող օրակարգից»,- ասաց  Կարապետյանը:

Խոսելով աշխարհաքաղաքական զարգացումների մասին՝ փորձագետն  ուշադրություն հրավիրեց թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին Թուրքիայից ԱՄՆ ռազմաբազան Հունաստան տեղափոխելու շուրջ քննարկումների, խորացող թուրք-հունական հակասությունների, ինչպես նաև թուրք-կիպրական սրացման վրա, որն արձանագրվեց Կիպրոսի ափամերձ հույն-կիպրական տնտեսական տարածքում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ կատարելու մտադրության պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել