Ընտրական օրենսգրքի միակ թերությունն այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին:

ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ո՛չ հանցագործություն է և ո՛չ էլ վարչական իրավախախտում:

Եվ ես ներողություն եմ խնդրում հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից (ում հաշվետու էինք), որ Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովը չի նկատել այս էական բացը ու չի շտկել այն:

Եթե մենք դա նկատեինք ու փոխեինք, ապա այժմ Ալեն Սիմոնյանը պատասխանատվություն կկրեր նաև այդ ապօրինության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել