Պատրաստվում եմ գրավոր դիմում ներկայացնել համապատասխան կառույցներին Սորոսի հիմնադրամի վերաբերյալ
Սորոսի հիմնադրամը, որ 5-րդ շարասյուն է ձևավորել մեր երկրում՝ ի դեմս մի շարք ՀԿ-ների ու քաղաքացիական ինստիտուտների, այժմ էլ ձևավորում է 6-րդ շարասյունը՝ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Սորոսի հիմնադրամը վերջին 5-6 տարիներին հայատաստանյան կազմակերպություններին տրամադրել է 5 մլն դոլար, իսկ գրանտներ ստացած կազմակերպությունները հիմնականում զբաղվել են ԼԳՏԲ համայնքի պաշտպանությամբ, այլասեռվածության քարոզով և իրականացրել են ծրագրեր, որոնք ունեն քաղաքական ենթատեկստ; Դանիել Իոաննիսյանի նմանները ամեն կերպ վատաբանել են ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունները և դա արել են Սորոսի պատվերով:
Եթե օտարկերյա հիմնադրամը կարողանում է մեր երկրում գրանտներ տալ ազգային անվտանգության և բանակի ոլորտներում, ապա մենք շատ ծայրահեղ վտանգավոր շեմի առաջ ենք գտնվում: Եթե մենք թույլ տանք, որ այսօր նման գրանտներ գան մեր երկիր, ապա վաղն ավելի վտանգավոր ծրագրեր կիրականացվեն:
Կոչ եմ անում պատկան մարմիններին զբաղվել Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությամբ և պատրաստվում եմ գրավոր դիմում ներկայացնել համապատասխան կառույցներին: