«Դու չես պայքարում Ալ Քաիդայի դեմ, դու պայքարում ես Ուսամա բեն Լադենի դեմ»
«Դու չես պայքարում այլասերության դեմ, դու պայքարում ես Սորոսի դեմ»
-----------------------------
Արթուր Ֆինքելշթեյնը պնդում էր․

1․ Բոլոր ընտրությունների ելքը որոշված է մինչև ընտրությունների սկիզբը, բոլորն արդեն որոշել են, թե ում են ընտրելու։ 
2․ Ավելի հեշտ է մարդկանց ապամոտիվացնել, քան մոտիվացնել։
3․ Եթե դու առաջինը չես խփում, դու պարտվում ես, իսկ հաղթելու համար պետք է թշնամի:
4․ Մի փորձիր քեզ աստվածացնել, դեմոնիզացրու հակառակորդին․ մարդիկ ընտրում են վախից ելնելով, վախ վաղվա օրվա հանդեպ:

«Ով առաջինը չի խփում, պարտվում է»,- պնդում էր Արթուր Ֆինքելշթեյնը։ Նա նեգատիվ պրոպագանդան զարգացրեց մինչև տեխնոլոգիա ու պնդում էր, որ պետք է այնքան դեմոնիզացնել հակառակորդին, որ մարդիկ դուրս գան, գնան ընտրության մի բանի համար, որ քո հակառակորդը հանկարծ չգա իշխանության:

Ֆինքելշթեյնը խորհուրդներ է տվել նաև Թրամփին քարոզարշավից առաջ դեմոնիզացնել Հիլարիին, ոչ թե ֆիքսվել իր վրա: Ու դա աշխատում ա:

Աշխատելով Ռեյգանի մոտ որպես ստրատեգ՝ հենց ինքն է 1980 թվականին ստեղծել «Make America Great Again» գաղափարն ու զարգացրել այն, ու Ռեյգանը հաղթել է ընտրություններում, ինչպես և գիտեք:

Թրամփի ստրատեգների հիմնական մասը որևէ կերպով կապ է ունեցել Արթուր Ֆինքելշթեյնի հետ․ կա՛մ ուսանող է եղել, կա՛մ հետը ժամանակին աշխատած մարդ, կա՛մ ընկեր. այդ մարդկանց մեջ կար նաև Ջորջ Բիրնբաումը:

Ջորջ Բիրնբաումը շատ վաղուց է ճանաչում Արթուր Ֆինքելշթեյնին, երկար տարիներ աշխատել է հետը, Բիրնբաումի կյանքում բեկումնային պահ են եղել 1996 թվականի Իսրայելի ընտրությունները, որտեղ Նեթանյահուն բոլոր հարցումներով պարտվելու էր մեծ տարբերությամբ, սակայն Բիրնբաումը և Ֆինքելշթեյնը տեղադրեցին դանդաղ գործող ռումբ Շիմոն Պերեսի ոտքերի տակ, նրանք սկսեցին պրոպագանդել, որ «Պերեսը հողերը հանձնելու ա», ավելի ճիշտ՝ «Պերեսը Երուսաղեմը կիսելու է», ու այդ պրոպագանդան գնաց ռադիոյով, հեռուստատեսությամբ, թերթերով, ու երբ եկավ ամենակարևոր պահը՝ դեբատները, որտեղ Նեթանյահուն և Պերեսն էին, Պերեսը փորձեց արդարանալ, թե նա տենց բան չի անելու, ու էդ դաշտում Նեթանյահուն ոչնչացրեց Պերեսին ու ընտրություններում հաղթեց:

Իսրայելից հետո Ֆինքելշթեյնը ակտիվ սկսեց զբաղվել Արևելյան Եվրոպայով ու բոլորին խորհուրդ տվեց, որ աշխատեն նաև Բիրնբաումի հետ:

2008 թվականին Նեթանյահուն Հունգարիայի «Ֆիդես» կուսակցության առաջնորդ Օրբանին ծանոթացնում է Բիրնբաումի հետ, ում շնորհիվ Օրբանը հաղթում է 2010 թվականի ընտրություններում:

Ֆինքելշթեյնն ասում էր․ 
«Դու չես պայքարում Ալ Քաիդայի դեմ, դու պայքարում ես Ուսամա բեն Լադենի դեմ»։
«Դու չես պայքարում այլասերության դեմ, դու պայքարում ես Սորոսի դեմ»։

Վտանգը պետք ա ունենա հստակ դեմք, որպեսզի մարդիկ մտնեն խաղի մեջ, վտանգը ավելի հեշտ է քարոզել, երբ կա մեկը, ում հետ կկապվի վտանգը, ու պետք է պրոպագանդան պահել ու զարգացնել ընտրություններից առաջ, պնդում էր Բիրնբաումը:

Ու տենց 2013 թվականից Ջորջ Սորոսը դարձավ ամենավտանգավոր մարդը Հունգարիայում, ամբողջ պրոպագանդան գնում էր Սորոսի շուրջ, ստեղծվում էին կայքեր, քարոզում այլասերություն ու դրա ֆոնին դեմոնիզացնում Սորոսին:

Մարդկանց պետք է միշտ պահել լարված, որպեսզի ընտրությունների օրը իրենք դուրս գան և ընտրեն, ընտրեն ոչ որ թե դու լավն ես, այլ որ մյուսը ավելի վատն է:

Բիրնբաումn աշխատել է Ավստրիայում, Հունգարիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում, Ռումինիայում, Չեխիայում, Ուկրաինայում, ու Սորոսին դեմոնիզացնելու տեխնոլոգիան կիրառել է բազում անգամներ:

Սորոսին ընտրելը Ֆինքելշթեյնի գաղափարն էր, մարդ, ով մի քանի անգամ աչքի է ընկել ֆինանսական սկանդալներում, նրան էին վերագրում արդեն մի քանի ճգնաժամ, ու արդեն ինչ-որ չափով կար լավ զարգացրած դավադրության տեսություն, մնում էր այն կատարելագործել:
---------------
Սորոսի դեմ է պայքարում Նեթանյահուն, Թրամփը, Պուտինը, Սի Ցզիսպինը ու ևս տասնյակ պետություններ` իրենց բոլոր կառույցներով, հետախուզությamb, փողերով, բանակով, ու չե՞ն կարողանում հաղթել:
Եղեք կրեատիվ, նոր տեխնոլոգիա մտածեք, հինը իրեն սպառում է արդեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել